▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստալինի ժամանակ լիներ, Դանչոն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստալինյան ժամանակները լիներ, Դանչոս մեն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր»:

Ավելի վաղմ ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։
Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։
Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։
Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»։

***

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ, շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իշխանական լիազորությունները օգտագործեն տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերին՝ ստիպել այդ կազմակերպություններում աշխատողներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն more