Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ համայնքի համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումն ու կանաչապատ նոր տարածքների ստեղծումը։ Միայն նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի այդ ցուցանիշը շուրջ 30 հեկտար է: Կանաչ գոտիների ընդլայնմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում նախաձեռնել է նաև բնապահպանական մի շարք նախագծեր, որոնցից մեկն էլ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելն է:
Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կանաչապատ տարածքների հիմնումը և շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր։
«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր միջավայր». քաղաքապետ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


