▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք ոչ թե ժողովրդի մասին են մտածում, այլ իրենց ջեբերի․․․»

Բլոգեր Արթուր Չախոյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ, ինձ ասեք, թե ի՞նչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացու հարկերով գնված` ձյուն մաքրող և ԱՂ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և ԱՂ ցանի։
Տարբերակներ՝
Ա) Մասնավորի մոտ մեր հաշվին, լևի գործ են անում՝ ճանապարի ձյունն են մաքրում և ԱՂ ցանում։
Բ) Վարորդի գլխին զենք են պահել ու քշել են տվել ԱՐՄԵՆԱԼ, որ ԱՂ գողանան։
Գ) Դարպաս բացող պահակը վարորդի հարևանն է՝ նա քշել էր մոտը թեյ խմելու։
Դ) Վարորդի աչքը ղեկին կպել էր, և շատ պատահական քշել էր ԱՐՄԵՆԱԼ։
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու փողոցները սառցակալած են... սրանք ոչ թե ժողովրդի մասին են մտածում, այլ իրենց ջեբերի մասին են մտածում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more