▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպռոտն` ի պաշտպանություն Ավետ Բարսեղյանի

ԱՄՆ -ում բնակվող երգչուհի Շպռոտը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հանդես գալով վերջին օրերին համացանցի օգտատերերի քննադատության թիրախում հայտնված հաղորդավար Ավետ Բարսեղյանի պաշտպանությամբ:

-Ուզում եմ հասկանալ` ես ի՞նչ նոր տենդենց է ոմանց մոտ վատաբանել Ավետ Բարսեյանին: Ես Ավետին շատ եմ սիրում ու ընդունում, պա ՞րզ է բոլորին,-գրել է Շպռոտը:

Նշենք, որ վերջին օրերին շատերի քննարկման նյութն է դարձել «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծի ընթացքում մասնակիցներից Շաքե Մովսիսյանի և ժյուրիի անդամ, շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանի միջև առաջացած ընդհարումը: Սոցիալական ցանցերը ողողվեցին Ավետ Բարսեղյանի պահվածքը դատապարտող մեկնաբանություններով: Ավետ Բարսեղյանը «X-Factor» նախագծի ժյուրիի մշտական անդամ չէ, այդ օրը նա փոխարինում էր երգիչ Անդրեին: 

Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում Շաքեի ելույթը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատեց Ավետը` նրա ելույթն իր համար «ձանձրալի» անվանելով:

 

Ավելացնենք, որ համացանցում Ավետ Բարսեղյանի վերաբերյալ գրավոր քննադատություններին արդեն փոխարինելու են եկել նաև տեսանյութով քննադատությունները. դրանցից մեկին կարող եք հետել ստորև.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more