▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարտակ Միքայելյանը խեղդող հնարքով հաղթեց ու դարձավ մեծահասակների ՄՄԱ աշխարհի չեմպիոն

Հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը (մինչև 74,8 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում` 2025թ․ ՄՄԱ աշխարհի առաջնությունում (IMMAF)։

Վճռական մենամարտում 21-ամյա մարզիկը տպավորիչ հաղթանակ տարավ Նիգերիայի ներկայացուցիչ Բենջամին Էդոզիի նկատմամբ՝ պայքարը ավարտելով խեղդող հնարքով։

Չեմպիոնական տիտղոսին հասնելու ճանապարհին Միքայելյանը անցկացրել է հինգ մենամարտ և բոլորում էլ հաղթել է:

Հայաստանը մրցաշարը ավարտեց երկու մեդալով․ մինչ այդ բրոնզ էր նվաճել Արթուր Ասոյանը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more