▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սույն ՔՊ-ականին ինչո՞ւ չեք կալանավորում»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե՞ հայ»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more