▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշին դժգույն քաղաք չէ, դժգույնը դուք եք. այո՛, ապագա կա, բայց առանց ձեզ․ Էռնեստ Ավանեսով

«Երկար ժամանակ է՝ կորցրել եմ իմ քունը, կորցրել եմ, որովհետև ձեր շատերի ծռած երկրում, վաղուց ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժանանակ հայտարարեց անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:

Նա նշեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ. «Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու էնտեղ սելֆիներ անում, լենտեր կտրում, կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածու ունենք ապագա: Հա, հասկանում եմ, էնտեղ վտանգավոր ա մի քիչ, կլարեն ձեզ երևի.... Եթե կարծում եք՝ Երևանում կախված տոնական թանկարժեք լույսերը կխամրեցնեն մարդկանց հիշողությունները և էս ցավերից կշեղեն, էդպես չի»:

Նա կոչ արեց ՀՀ և ԱՀ իշխանություններին՝ ամեն ինչ անել օր առաջ ճանապարհը բացելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more