▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանն օգնում է Արցախի ուսումնական հաստատություններին

Իմ սիրելի Մելսիդա Քարդումյանի հետ, ով Մարտակերտի թիվ 2 դպրոցի տնօրենն է, այցելեցինք Մատաղիսի դպրոց, ուր մեզ արդեն սպասում էին դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը և ուսուցիչներից շատերը այնպիսի սրտի թրթիռով ու հուզմունքով էին սպասում….

Երջանկությունը սա է:

Այսօր Մատաղիսի դպրոցն արդեն քիմիայի, ֆիզիկայի ու կենսաբանության լաբորատոր-սենյակ ունի:

Ավելի հուզական էր այն փաստը, որ Մարտակերտի դպրոցի տնօրենն էր շատ ուրախ ոի հուզված այս ամենից և չէր թաքցնում իր ուրախությունն ուրիշ դպրոցի համար…

Փաստորեն դեռ կա այս տեսակը…

ԵՐՋԱՆԻԿ ԵՄ...

 

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Շուշան Պետրոսյանը նաև օգնություն է հատկացրել Թալիշի դպրոցին, այցելելու է նաև Մարտակերտի մի քանի այլ ուսումնական հաստատություններ: 

Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Շուշան Պետրոսյանն  իր միջոցներով Արցախ է տարել  ու Մարտակերտի ուսումանկան հաստատություններին է հանձնելու  նկարչական մոլբերտներ, թղթեր, ներկեր, yamaha մակնիշի երաժշտական կենտրոն, քիմիական լաբարատորիաների համար նախատեսված սարքեր, մարզական պարագաներ դպրոցական պայուսակներ, հագուստ...  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more