▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է եղել

 

Aysor.am-ի տեղեկություններով փորձաքննությամբ ապացուցվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է եղել:

Տ. Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը դեռևս որևէ փորձաքննության պատասխան չի ստացել:

«Քննիչը 10 օրվա ընթացքում պարտավոր է ինձ տեղեկացնել փորձաքննության արդյունքի մասին: Դեռևս որևէ փորձաքննության պատասխան չեմ ստացել»,-ասել է նա:

Հարցին, թե իսկ այդ թեմայով խոսե՞լ եք Տ. Խաչատրյանի հետ, նա նշել է, որ իր մոտ Տ. Խաչատրյանի հետ նման թեմայով խոսելու անհրաժեշտություն չի առաջացել` հավելելով, որ չի ցանկանում պատասախանել հարցին` արդյոք կա՞ն Տ. Խաչատրյանին մեղադրելու բավարար հիմքեր, նշելով, որ այդ կերպ բացահայտում է իր մարտավարությունը:

«Ես ամեն ինչ կասեմ դատարանում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more