▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի դստեր աղմկահարույց գրառումը հասավ նաև Բաքու

 

Արբեջանական haqqin.az-ն անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանի դստեր` համացանցում լայն տարածում գտած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում բուռն արձագանք Էր ստացել նախկին մարզպետի դստեր սուր գրառումը հոր պաշտոնանկության վերաբերյալ։ Գրառումից որոշ ժամանակ անց Սվետլանա Խաչատրյանն ասել Էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությանդ դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն։

Հավելենք,  որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փոխանցում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր կողմից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել:

Նշենք նաև, որ Սվետլանա Խաչատրյանի ֆեյսբուքյան Էջը երեկվանից գոյություն չունի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more