▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Խաչատրյանի դուստրը պատրաստվում է դիմել ԱԱԾ և Ոստիկանություն

 

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դուստրը՝ Սվետլանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս է գրել հոր՝ Ս. Խաչատրյանի՝ աշխատանքից ազատելու հետ կապված:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Խաչատրյանը տեղեկացրեց. «Համացանցում իմ անունից տարբեր բնույթի տեղեկություններ է տարածվել այն մասին, որ, իբրև, ես անդրադարձել եմ անցած շաբաթ իմ հոր՝ Ս. Խաչատրյանի պաշտոնանկությանը և, իբրև, մարդկանց անվանել եմ ստրկամիտ ու տգետ, ովքեր ոգևորվել են այդ հանգամանքից: Տարածվել է նաև, թե, իբրև, ես վատ վերաբերմունք եմ արտահայտել մարդկանց հասցեին: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»:

Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ինքը վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են և դրա համար պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:

«Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Կարդացեք նաև. 20 տարի մեզ ղեկավարում են մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում. Սուրիկ Խաչատրյանի դուստր

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more