▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուր շնչառական վարակների պատճառով գարնանային արձակուրդները երկարաձգվում են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր արձակել եմ հետևյալ հրամանը:

ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգելու մասին

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը:

Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more