▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկի մեջ եմ… Սուրեն Թադևոսյանը` ինքնասպան եղած ժամացույցների ցանցի տնօրենի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ  երեկ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։ Հայտնի է դարձել, որ նա Երևանում ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գեորգի Մկրտչյանի լուսանկարը` գրելով հետևյալը.

«Շոկի մեջ եմ… Նոր իմացա, ահավոր լուր… Գոգ ջան չեմ հավատում… Մարդ, ով միշտ օրինակ է եղել ինձ համար հավասարակշռության, բիզնես էթիկայի, ընդհանուր մտածելակերպի և շատ-շատ բաներով… Մարդ, ում հետ ես բախտեմ ունեցել աշխատել և ուղղակի շփվել… Գոգ ջան… R.I.P»:

Հավելենք նաև, որ տղամարդու ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնապես դեռ չի նշվում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, գործարարի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more