▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանը Քոչարյանի հանրահավաքից` իշխանության համերգին

Երգչուհի Սոֆի Մխեյանը, որը ժամանակին թունդ ընդդիմադիր էր, այժմ մասնակցում է ՔՊ֊ական Սասուն Միքայելյանի որդու` Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի կազմակերպած համերգին եւ նրանից ծաղիկներ նվեր ստանում։

«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ դեռեւս 2022 թվականին նա մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին։ Դրա վերաբերյալ Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` նշելով, թե ինքն էլ է լինելու պայքարողների շարքերում։ 
Իսկ, ահա, այսօր պայքարողների շարքերից դուրս եկած Մխեյանն արդեն երկրորդ անգամ մասնակցում է իշխանության ներկայացուցչի կազմակերպած համերգին։ 

Նշենք նաեւ, որ այդ համերգը նվիրված է եղել կանանց տոնին, որին մասնակցել են նաեւ երգչուհիներ Նարե Գեւորգյանը, Հասմիկ Կարապետյանը։ 

Դիտեք նաև՝

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more