Սոֆի Դեվոյանը Միլանում վերհիշել է ամուսնության առաջարկության օրը
Պարուհի Սոֆի Դեվոյանը Միլանից արված հրապարակումներում անդրադարձել է իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին. նա նշել է, որ Վենետիկն իր համար առանձնահատուկ է, քանի որ հենց այնտեղ է ամուսինը նրան ամուսնության առաջարկություն արել։ Այժմ գտնվելով Միլանում՝ նա այցելել է Վենետիկը հիշեցնող մի վայր, որը կրկին արթնացրել է հաճելի հիշողություններ։
Սոֆի Դեվոյանը նաև լուսանկար է հրապարակել Միլանի տաճարի ֆոնին՝ նշելով, որ դեմ չէր լինի ամեն Մարտի 8-ին նման նվերներ ստանալ։


