▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնուփ Դոգին տրված ավելի քան 2 միլիարդ դրամով քանի՞ ծրագիր կարելի էր իրականացնել․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

2023թ․ օգոստոսի 11-ին կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Միջոցառումը պետք է տեղի ունենար 2023թ․   սեպտեմբերի 23-ին,«Հրազդան» մարզադաշտում: Անցել  է  մեկ տարի, 4 ամիս, ոչ Սնուփ Դոգի համերգն է կայացել, ոչ էլ ավելի քան 2 միլիարդ դրամ է վերադարձվել պետական բյուջե։
Նույն ՝2023թվականի համար Տավուշի մարզում  հաստատվել է  4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագիր (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում):  Սնուփ Դոգին տրված ավելի քան 2 միլիարդ դրամով Տավուշի մարզում քանի՞  ծրագիր կարելի էր  իրականացնել, անմխիթար վիճակում գտնվող հանրակրթական  դպրոցների քանի՞ շենք կարելի էր նորոգել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more