▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհավորելու բան էլ չկա». Փաշինյանը` Արցախի նախագահին չշնորհավորելու մասին

«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում վարչապետն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականին. «Մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ»:

Հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։

Փաշինյանն ասաց, թե շփվում են Արցախի իշխանությունների հետ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more