▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկզբից Ջոնի Բրջոնիին մեյդան գցեցին, հիմա էլ ազգս Տիկ-տոկում Մանվել ա խաղացնում»

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբից Ջոնի Բրջոնիին մեյդան գցեցին, հիմա էլ ազգս Տիկ-տոկում Մանվելա խաղացնում: Էս ինչ հեշտա ձեր ժամանակը ձեզանից խլել ու դեբիլացնել: Էս ինչ բարոյական ճգնաժամա ձեր հոգում: Բաց երկնքի տակ գժանոց ա»:

Նշենք, որ TikTok-ում ակտիվ քննարկում են ոմն Մանվելին, ով կարողանում է ուղիղ եթերի ժամանակ 10 հազարից ավելի դիտում հավաքել և նվերներ ստանալ։

Օրագիրը գրել էր, որ հետևորդները նկատել են, որ Մանվելը միայնակ չէ ուղիղ եթերի ժամանակ, մի քանի տղաներ միանում են նրան, սակայն մնում կադրի ետևում և հուշումներ տալիս տիկտոկերին․ «Հետևորդներն անհանգստանում են, որ այդ անձինք օգտագործում են տղայի առողջական խնդիրները և նրա միջոցով գումար աշխատում։ Շատերը նշում են, որ տղան այնքան հայտնի է դարձել, որ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Տիկտոկերներից մեկն էլ իր հոլովակում ասում է, որ տղայի կերպարը հատուկ մշակվել է՝ հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու համար։ Նա Մանվելին համեմատում է Ջոնի Բրջոնիի հետ, ով հայտնի էր դարձել Կովիդի համաճարակի ժամանակ և կարողանում էր հաջող կերպով շեղել հանրության ուշադրությունը համաճարակային իրականությունից»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more