▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ Կիրկորովի հետ` Էլեն Բադալյանի ելույթից հետո․ Լազարևը հեռանում է «Ну-ка, все вместе!» շոուից

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Երգիչ, ժյուրիի անդամ Սերգեյ Լազարևը Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի հետ սկանդալից հետ հեռանում է «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուից։ Սերգեյ Լազարևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի մասնակցի շոուին: 

Լազարեւը բացատրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ վեցերորդ եթերաշրջանը չափազանց զգացմունքային էր։ «Շատ շնորհակալ եմ աշխատանքի համար, շատ շնորհակալ եմ այս վեց սեզոնների համար։ Ցավոք, ինձ համար շատ դժվար է յուրաքանչյուր եթերին էմոցիոնալ կերպով տրվելը, այդ պատճառով ես, այնուամենայնիվ, որոշում կայացրի հեռանալ։ Կներեք, ի սեր Աստծո, սա իմ վերջին մրցաշրջանն է։ Մենք միասին շատ բան ենք անցել, բոլորդ ինձ համար սիրելի մարդիկ եք», - շոուի եթերում հայտարարել է նա։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more