▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրո հորոսկոպ

Որքա՞ն սիրառատ է լինելու Օձի տարին աստղակերպի նշաններից յուրաքանչյուրի կյանքում. կօգնի պարզել սիրային հորոսկոպը:

Խոյ

Ջրային սև Օձի տարին Խոյերի համար իմաստալից և կարևոր կլինի: Հենց այս տարում հրաշալի հնարավորություն կունենաք հանդիպել ձեր երազանքների մարդուն, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չի ընձեռվել: Նշանակալի հանդիպումը կա´մ  գարնան սկզբին, կա´մ աշնան գալուն պես տեղի կունենա: Հարաբերությունները, որոնք 2013թ. ընթացքում կկառուցվեն ու կամրապնդվեն, երջանիկ ապագա կունենան` ընդմիշտ միավորելով զույգերին: Ընտանիք ունեցող Խոյերի համար տարին վճռորոշ կլինի այլ տեսանկյունից: Եթե ամուսինների հարաբերությունները վաղուց արդեն սպառվել են և ձևական բնույթ են կրում, ապա բաժանվելու ճիշտ ժամանակն է: Այս ընթացքում նույնիսկ այն զույգերը, որոնք ժամանակին հարաբերություններում զարմանալի համերաշխություն և ներդաշնակություն են դրսևորել, կարող են ևԲ լարվածություն, ևԲ զգացմունքների պակաս զգալ:

Ցուլ

Օձի տարում Ցուլերը հրաշալի հնարավորություն ունեն հանդիպելու իրենց երազանքների անձնավորությանը: Եթե անգամ շատ չեք սիրում ակումբներ կամ համերգներ գնալ, որտեղ էլ սովորաբար հանդիպումներ են պատահում, ճակատագիրը կարող է նույնիսկ փողոցում կամ էլ գործնական իրադրությունում հանդիպում կազմակերպել: Այս տարի հնարավորություն կունենաք բազմահազարանոց խմբից առանձնացնել ձեր սիրուն` զգալով սեր առաջին հայացքից: Սիրավեպը շատ գեղեցիկ կզարգանա, Ցուլերն ավելի ռոմանտիկ ու զգայուն կդառնան, ինչն էլ ոչ միայն նրանց, այլև  շրջապատին կզարմացնի: Սիրային հարաբերություններում հնարավոր է` մեծ կրքեր չլինեն, բայց դա լավ է, որովհետև խաղաղ մթնոլորտը հարաբերություններին հարմարավետություն, հանգստություն, ներդաշնակության զգացում կպարգևի:

 

Երկվորյակ

2013թ. շատ հաջողված է ռոմանտիկ ծանոթությունների և հանդիպումների համար: Երկվորյակները հեշտությամբ կմտնեն սիրախաղի մեջ, երկրպագուները կսիրահետեն, նվերներ կանեն: Բայց այդպիսի պահվածքը միայնակներին երկարատև հանդիպումներ չի պարգևի, որովհետև չափազանց թեթևամիտ կթվաք, իսկ ամուսնացած Երկվորյակները նման պահվածքի պատճառով կարող են հրաժարվել այն հարաբերություններից, որոնք արդեն դասավորվել էին: Ընտանիքը պահելու համար պետք է հրաժարվեք թեթևամտությունից, հակառակ դեպքում բաժանումից չեք խուսափի: Կայուն, հաստատուն հարաբերություններ ունեցող զույգերը հաջողություն կունենան: Այդ ընտանիքներում կարող են երեխաներ ծնվել, ամուսինները կարող են համատեղ ճամփորդության մեկնել, գնել կամ փոխանակել անշարժ գույքը, ուրիշ բնակարան տեղափոխվել: Հարաբերություններն ամրապնդելու համար պետք է ընդհանուր հետաքրքրություն ունենաք` հոբբի, աշխատանք, բիզնես, համատեղ հանգիստ:

Խեցգետին

Այս տարի անսպասելի կերպով ինչ-որ տեղեկություն ի հայտ կգա անցյալից, որը Խեցգետինները վաղուց խնամքով թաքցրել էին և չէին ցանկացել տարածել: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքա՞ն անկեղծ եք ինքներդ ձեզ, ձեզ շրջապատողների և, ամենակարևորը, սիրելի, հարազատ մարդկանց հետ: Եթե ցանկանում եք տանուլ տված ժամանակ դեմքի ուրախ արտահայտություն ցույց տալ, շարունակեք ստել, խորամանկություն անել, հետո կսաստկացնեք իրավիճակը, որովհետև տարվա տերը հեշտությամբ կբացահայտի և ջրի երես կհանի թաքնված կանխամտածվածությունն ու խաբեությունը, ինչը նա տանել չի կարողանում: Միայնակներն իրենց զույգ կփնտրեն: Ուրախ կլինեք նոր ծանոթությունների և սիրահետումների համար: Սակայն այդպիսի պահվածքը թեթևամտություն կառաջացնի և ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ այդպես ձեր ճակատագիրն եք փնտրում:

Առյուծ

Ջրային սև Օձն Առյուծներին ճակատագրական հանդիպման հնարավորություն կընձեռի, սակայն նրանք ուշադրություն չեն դարձնի անձնական կյանքին և կարող են գիտակցված հրաժարվել` վախենալով կորցնել ինքնուրույնությունը` ձեռքներից բաց թողնելով ճակատագիրը կառուցելու հրաշալի հնարավորությունը: Հանգստանալու, զվարճալանու համար կարող եք գիտակցաբար թեթևամիտ, ոչինչ  չնշանակող, առանց որևէ պարտականությունների սիրախաղեր սկսել, բայց ոչ մի պարագայում չլրջացնեք դրանք: Ամուսնացած Առյուծները, որոնց հարաբերությունները կնոջհ ետ արդեն ավարտվել են, այս տարի լուծում կստանան և կամուսնալուծվեն: Բաժանումը ցավոտ, վեճերով, փոխադարձ վիրավորանքներով և դատական երկարատև քննությամբ կլինի:

Կույս

Անձնական կյանքում շատ իրադարձություններ են սպասվում: Մեծ մասամբ դրանք որոշիչ, շատ հաճելի պահեր կհաղորդեն ձեր կյանքին, որոնք էլ ուրախ, սիրված և պետքական կդարձնեն ձեզ: Եկող տարի Կույսերը շատերի հետ կծանոթանան, իսկ երկրպագուների և ռոմանտիկ ծանոթությունների խնդիր չեն ունենա: Այս տարի նրանք շատ արարքների պատրաստ կլինեն, որոնց մասին անցած տարիներին չէին էլ մտածի: Չափազանց հանգիստ կդառնան, կենսակերպը փոխելու համար կցանկանան ազատվել ավելորդ քաշից, կյանքին նորովի կվերաբերվեն, այլ զգացողություններ և հույզեր կզգան:

Կշեռք

Որքան բիզնեսը տատանվի, այնքան էլ անձնական կյանքն անկայուն կլինի: Կշեռքները հուզական են, ունակ զգացմունքները մի ոլորտից մյուսը «տեղափոխելու»: Բայց այնպիսի մարդկանց և հարաբերությունների կարիք ունեն, որոնք կօգնեն պահպանել կայունությունը, դրա համար 2013-ին միշտ կձգտեն ավելի ուժեղ, կայուն գործընկերներ ունենալ: Խնդիրներում օգնության կհասնեն հումորը, հավասար երկխոսություն վարելու կարողությունը: Անձնական և գործնական կյանքում առաջացած վեճերին պետք է լուծում գտնել, քանի դեռ դրանք իսկական պայքարի չեն վերածվել:

Կարիճ

Օձի տարում Կարիճները հաջողություն կունենան հակառակ սեռի ներկայացուցիչների մեջ: Փայլ, գրավիչ հմայք կունենան և ուշադրության պակաս չեն զգա: Կարիճները կցանկանան գտնել իրենց ողջ կյանքի սիրուն: Տարվա սկզբին նրանք չեն կենտրոնանա լուրջ հարաբերությունների վրա, քանզի վախենում են կորցնել ազատությունն ու ինքնուրույնությունը: Երկար ժամանակ կսահմանափակվեն ոչինչ  չներկայացնող, թեթևամիտ սիրավեպերով: Հեռու կպահեն իրենց չմտածված քայլերից և սխալ որոշումներից, բայց այդ ժամանակ, ուշադրություն չդարձնելով իսկական սիրահետումներին, կարող են կորցնել իրենց համար շատ կարևոր անձնավորությանը: Տարվա երկրորդ կեսին Կարիճներն առավել հակված կլինեն խոր ռոմանտիկ հարաբերությունների: Սիրեցյալի հետ հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին, և հենց այդ ժամանակահատվածից էլ միայնակ Կարիճների անձնական կյանքը կվերածվի առավել երջանիկ ու վառ կյանքի:

Աղեղնավոր

Այս տարի լավ կլինի Աղեղնավորներն ամուսնություն, հարսանիք չծրագրեն, քանի որ  միությունն անհաջող կլինի: Բայց կա այսպիսի հուզիչ նախազգուշացում. 2013թ. շատ լավ է սիրային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև սեր փնտրելու համար: Անձնական կյանքում փոփոխություններ դեռ 2012-ից էին սկսվել, իսկ այս տարի դրանք ուղղակի շարունակվում են: Ձեր կյանքում և´ անհանգստություններ, և´ ուրախություններ կլինեն: 2013թ. Օձի տարին լավ մրցասպարեզ կդառնա ձեր անձնական կյանքի մարտերի համար: Թեպետ նրանք ստիպված կլինեն վերապրել բազմաթիվ տհաճ պահեր զուգընկերոջ կեղծիքների և անհավատարմության, անընդհատ վեճերի ու նրա կողմից հնչած հանդիմանությունների պատճառով, սակայն հրաշալի հնարավորություն ունեն այս տարի լուծելու անձնական բոլոր խնդիրները:

Աղեղնավոր

Այս տարի լավ կլինի Աղեղնավորներն ամուսնություն, հարսանիք չծրագրեն, քանի որ  միությունն անհաջող կլինի: Բայց կա այսպիսի հուզիչ նախազգուշացում. 2013թ. շատ լավ է սիրային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև սեր փնտրելու համար: Անձնական կյանքում փոփոխություններ դեռ 2012-ից էին սկսվել, իսկ այս տարի դրանք ուղղակի շարունակվում են: Ձեր կյանքում և´ անհանգստություններ, և´ ուրախություններ կլինեն: 2013թ. Օձի տարին լավ մրցասպարեզ կդառնա ձեր անձնական կյանքի մարտերի համար: Թեպետ նրանք ստիպված կլինեն վերապրել բազմաթիվ տհաճ պահեր զուգընկերոջ կեղծիքների և անհավատարմության, անընդհատ վեճերի ու նրա կողմից հնչած հանդիմանությունների պատճառով, սակայն հրաշալի հնարավորություն ունեն այս տարի լուծելու անձնական բոլոր խնդիրները:

Այծեղջյուր

2013թ. էքստրավագանտ ու հուզական Այծեղջյուրները սիրային հարցերում հաջողություն կունենան: Եթե այս նշանի միայնակ ներկայացուցիչներն իրենց առաջ նպատակ են դրել նվաճել  ինչ-որ մեկի սիրտը, գտնել իրենց երազանքների անձնավորությանը, նրանք անպայման դա կանեն: Սակայն զույգի հարաբերությունների զարգացման վրա կարող է ազդել Այծեղջյուրների ոչ միայն հուզականությունը, այլև նրա հոգնածությունն ու դյուրագրգռությունը: Դրանով էլ պայմանավորված` սիրավեպի շարունակությունը դրական թե բացասական կլինի` կախված է Այծեղջյուրների` այդ հարաբերության հանդեպ ունեցած վերաբերմունքից: 2013-ը որոշիչ կլինի միայնակ Այծեղջյուրների համար: Ձեզ արդեն զզվացրել է անձնական կյանքի դատարկությունը, և այլևս չեն ուրախացնում թեթևամիտ դրվագները: Կայունություն, հարմարավետություն եք ցանկանում:

Ջրհոս

2013թ. առաջին և վերջին անգամ պատրաստ են անձնական կյանքը ավելի լավը դարձնել: Բայց այդ ճանապարհին բազմաթիվ սխալներ թույլ կտան, ամենադաժանը ընկեր ընտրելն է: Այս տարի անձնական կյանքի հետ կապված որոշումներ կայացնելիս պետք չէ շտապել, լավ է ստուգել հարաբերությունները: Դրանցում կվերարժևորեք ձեր արժանիքները: Եթե ընտրյալի հանդեպ մարել են զգացմունքները, և հարաբերությունները վաղուց արդեն ձևական բնույթ են կրում, լավ կլինի բաժանվեք: Դա պետք է տարվա սկզբին անեք: Ամուսնացած Ջրհոսների կյանքում կարևոր իրադարձություններ տեղի կունենան, որոնք կփոխեն ընտանիքի կյանքը. ասենք` երեխայի ծնունդ, հարազատի ամուսնություն, երեխաներին դաստիարակելու հետ կապված խնդիրներ ու գործեր:

Ձկներ

2013թ. Ձկների համար բեկումնային կլինի: Վերջապես կկարողանան անձնական կյանքի հետ կապված խնդիրները լուծել նվազագույն կորուստներով: Սա շատ հաջող տարի է ամուսնական հարաբերություններ սկսելու, երեխայի ծննդի, հարսանիքների, ինչպես նաև մշտական վիճող զույգերի հարաբերությունները պարզելու համար: Այն հարաբերությունները, որոնք հիասթափությունից, դյուրագրգռությունից բացի ոչինչ չեն տալիս, կարող են անկում ապրել: Այս տարի կարող են ընտանիք կազմել: Ընտանիք ունեցող Ձկներն այս տարի այն զգացումը կունենան, որ իրենց համար շատ թանկ են ամուսնու հետ հարաբերությունները, պատրաստ չեն կորցնել իրենց թիկունքը և ջանում են բարելավել համատեղ կյանքը: Այն Ձկները, որոնք նոր-նոր են սկսում իրենց սիրավեպը, պետք է  «տնտղեն» ընտրյալին ոչ միայն հուզական տեսակետից, այլև դրան ավելացնեն նաև բանականությունը:

 

Աղբյուր` esyes.am

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more