▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրիայում ռուսներին նեղելուց հետո Թուրքիան ուշադրությունը կենտրոնացնելու է Սյունիքի վրա»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԴՐՎԱԾ Է․
Թուրքական պետական TRT հեռուստաալիքը գրում է.
«Շուտով մենք Հալեպը, Դամասկոսը, Դարաային և Հոմսը կվերադարձնենք իրենց սկզբնական տիրոջը և կգնանք Զանգեզուրի միջանցք»։
Սա ապացույցն է, որ Սիրիայում թուրքական հաջողությունն ինքնին հանգեցնելու է Անկարայի դիրքի ամրապնդմանը։ Լուծելով խնդիրը Սիրիայում՝ Էրդողանը անցնելու է Հարավային Կովկասի խնդրի լուծմանը։ Սիրիայում ռուսներին նեղելուց հետո Թուրքիան ունենալու է բոլոր շանսերը՝ կենտրոնացնել ուշադրությունը Սյունիքի վրա։
Ի ԴԵՊ, ադրբեջանական պրոպագանդան օր ու գիշեր փառաբանում է ահաբեկիչներին, որոնք հետզհետե խորանում են դեպի Դամասկոս։ Հետևապես՝ Բաքուն ունի շահեր նաև այս ուղղությամբ»։

Դիտեք նաև՝

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more