|
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրիայում ցեղասպանություն է։ Առաջիկայում այն կարող է հասնել Թուրքիայի արևելյան մյուս հարևաններին։ Այդպիսին է մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների միտումը։ ԱՄՆ-ն իրեն դուրս է դրել մոլորակի անվտանգության առաջնային պատասխանատուի կարգավիճակից՝ վաղուց հայտնի աշխարհի գիշատիչներին թողնելով գործել ըստ սեփական հայեցողության։ Կարծես թե աշխարհը բեռնափաթում են իրենց համար ավելորդ դարձած բալաստից և առավել խոշորացնում շնաձկներին։ Ռուս-ուկրաինական և մյուս հակամարտությունները դադարեցնելու և «խաղաղության մասին»" Թրամփի խոսույթը միայն շղարշ է՝ իր վարչակարգը պատասխանատվությունից իբրև թե ազատելու համար։ ԱՄՆ-ի այս տեսակ կառավարությանը բնորոշող պատկերն ինձ համար Աֆղանստանը լքող ԱՄՆ զորքի մի դրվագի հետ է կապված։ Եթե հիշում եք Քաբուլից թռչող ռազմական վերջին ինքնաթիռից կախվել էին երբևէ գերտերությունների վրա հույս դրած աֆղանները։ Ի դեպ, գրառումս տգետ ու տխմար ռուսամոլների համար չէ։ Եվ նրանք ԱՄՆ-ի դեմքը ցույց տալու այս առիթից չփորձեն ոգևորվել։ 1989 թ․ այդ նույն տեմպի մեջ ռուսներն էին լքում Աֆղանստանը ու միևնույն պատկերն էր։ *** |
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերին թվում է, թե Սիրիան Հայաստանից շատ է հեռու, և էրդողանական բարբարոսների եղեռնագործությունները Լաթաքիայում մեզ չեն վերաբերվում։ Բայց..., արի ու տես` 2 հայ է զոհվել: Զոհերը հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են, ովքեր սպանվել են թուրքամետ ավազակախմբերի կազմակերպած ջարդերի արդյունքում։ |
«Սիրիայում ցեղասպանություն է․ այն կարող է հասնել Թուրքիայի մյուս հարևաններին»․ Սարո Սարոյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


