|
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» և «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռևս օգոստոսի սկզբին:
«Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել և այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու: Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաև Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են Անկախության օրվա համերգին մասնակցելուց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



