▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը` «խիարի թարս բուսնելու» մասին

Սերժ Սարգսյանն անդրադարձել է  իր «այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտությանը, որն անցած օրերին լայնորեն քննարկվում էր համացանցում  և որի պատճառով Սերժ Սարգսյանին քննադատում էին:


«Մովսես գյուղում, որ կայքերը լավ անդրադարձան իմ խոսքին, ինչու էի փորձել իր լեզվով խոսել, որ մարդու համար ընկալելի լինի, որ Մովսես գյուղում գործարան չի կարող լինել, պետք է հող մշակես»,– ՀՀԿ-ական պատգամավոր  Շուշան Պետրոսյանի հարցին պատասխանելով, թե ինչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում,  ասել է  Սերժ Սարգսյանն ու նշել, որ իրենց խնդիրն էլ կլինի ապահովել, որ գյուղում ինտերնետ լինի, գազ լինի։

Տավուշի մարզի Մովսես գյուղում Սերժ Սարգսյանն` «այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտությունով պատասխանել էր տարեց մի մարդու բողոքին, թե գյուղում գործարան չի կառուցվում, աշխատատեղեր չկան։



The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more