Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին: Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին՝ նշելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, եւ, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն` Ծառուկյանին առնչվող հարցերին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ առաջնորդը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը: Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս պահին այդ մասին որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, եւ նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»:
Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


