▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով նախօրեին՝ ապրիլի 11-ին, Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան։ Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել։

Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության անցկացնելու նպատակով։

Իհարկե, հայ հանրությունը եւս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետեւում մնացած կլինի։ Եվ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more