|
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ տարածվող լուրերին. «Սերժ Սարգսյանը լկտի և էժանագին ստեր է տարածում իմ մասին: Ես հիմա չեմ լռելու, հակառակը՝ ոչնչացնելու եմ Սերժ Սարգսյանի գլխավորած ստի ու չարիքի կայսրությունը, որն այսօր համատեղ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ: Սերժ Սարգսյանն ընդդիմություն չէ, նրա գլխավոր սկզբունքը հետևյալն է. քանի դեռ ինքը շանս չունի, որ իրենք վերադառնան իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա: Դա նշանակում է, որ պետք է սևացնել, հարձակվել բոլոր այն ուժերի, անձանց վրա, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Փաշինյանին: Դա է պատճառը, որ ես անձամբ թիրախավորվել եմ: Սերժ Սարգսյանը տարածում է, թե իբր ես նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և նրանից պաշտոն եմ խնդրել: Դա լկտի սուտ է»: Թևանյանն ընդգծել է, որ նամակի մասին ինքը խոսել է 2020-ի պատերազմից օրեր անց՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում. «Այդ նամակն իմ կողմից չի գրված եղել: Հայտնի զինվորական գործիչներից մեկը 2018-ին առաջարկեց սպասվող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ համատեղ վերլուծություն, գնահատական, առաջարկ պատրաստել ու այն ներկայացնել Փաշինյանին: Ստացել էինք զրո արձագանք»,- նշել է Թևանյանը: |
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


