▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեքս ու կուսաթաղանթ՝ զագսի թղթի, մատանու դիմաց․․․»

Լրագրող Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Լավ ոնց կարելի ա այդքան պրիմիտիվ, հետադեմ, խեղաթյուրված, տղամարդամեռ ու արատավոր մտքեր ունենալ ու արտաթորել 2023-ին՝ լինելով կին։

Շպռոտի մասին ա խոսքը։

Ուրեմն ըստ իրեն՝ ոչ թե իր հոռի արժեհամակարգը, ցածրակարգ ճաշակն ու խիստ անձնական կյանքի հանգամանքներն են իր խնդիրը, որ արժանապատիվ տղամարդ իրեն չի «ուզել/ուզում», այլ բոյֆռենդի հետ ապրելը, սեքսով զբաղվելը, կուսաթաղանթ չպահելը, տղամարդու տիեզերակենտրոն նասկիները չլվանալն են իր և բոլոր աղջիկների խնդրի մեխը։

Հերթական անգամ համոզվում եմ, որ չկա ավելի բարոյազրկված, պայթած ու անբովանդակալից ֆենոմեն, քան հայաստանյան ու արտահայաստանւան-հայկական ամուսնական-ընտանեկան ինստիտուտը։

Զրո ինքնահարգանք կանանց կողմից սեփական անձի նկատմամբ։

Սեքս ու կուսաթաղանթ՝ զագսի թղթի, մատանու ու հանրային «ինձ հետ պսակվել են՝ ես լավն եմ» ստատուսի դիմաց։

Ինքնակամ աղախնություն՝ դառմայեդի ու ձրիակերի պես նստելու, չաշխատելու ու դեգրադացվելու դիմաց։

Տղամարդու հետ հավասարը հավասարին ընտրող, որոշող, սիրող, սեքսով զբաղվող, ընկերություն անող, խնդիր լուծող կամ բաժանվող պարտնյոր լինելու կարողության իսպառ բացակայություն։

Սա է, ոնց կասեր դասականը։ Ու սա անվերջ ստորացուցիչ, զզվելի ու անհեթեթ ա։

Ու ես ի սրտե ցավ եմ ապրում, խղճում եմ էսպիսի կանանց ու աղջիկներին։ Տղամարդկանց չէ այդքան՝ իրենց մեծ մասամբ ձեռնտու ա էս ամենը՝ հով լռվում են, ոչ պետք ա կատարելագործվել, ոչ ինքնամշակվել, ոչ էլ գլուխ դնել կնոջ հետ։ Հատկապես հիմարներին շատ ձեռնտու ա։ Բայց աղջիկներին ու կանանց ձեռնտու չի էս ամենը՝ ոչ խելացիներին, ոչ հիմարներին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more