▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեպտեմբերին սպասվում է սեպտեմբեր»․ շարժման առաջնորդ

«Բոլորին հետաքրքրում է, թե սեպտեմբերին ինչ է սպասվում»,-Մարտունի քաղաքում, դիմելով Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ասաց լրագրողներից մեկը։ «Սեպտեմբերին սպասվում է սեպտեմբեր»,- արձագանքեց Սրբազանը՝ շարունակելով․ «Սեպտեմբերը 7-ը հավանաբար կտեղափոխվի սեպտեմբերի 4, որովհետև այն մեծ դահլիճը, որ ուզում էինք ունենալ համալիրում, հնարավորություն չկա, փոքր դահլիճն են տրամադրում, մենք էլ փորձում ենք առավելագույնս օգտագործել հանգամանքը»։

***

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Մարտունիում է: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշ այցին, նշել է․ «Նեռը գնացել է Բերքաբեր։ Է՜ն գլխից բերքաբերցիներին խաբել է, հիմա գնացել է Բերքաբեր՝ ի՞նչ անի, նորից սուտ խոսելու, չէ՞, փող առաջարկելու, կաշառելու․․․ նույն ձեռագիրը։ Ու այսպես ամեն ժամանակ է անելու։ Մեր պայքարի նպատակը՝ այդ շղթան, կորուստների շարքը կանգնեցնելն է»։

***

«Կիրանցի մեր ժողովրդին, ոսկեպարցիներին հսկայական գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար, որը սկի 1000 դոլար չարժե։ Ոչ մի անգամ չեն պատասխանել՝ էդ գումարները որտեղի՞ց, ո՞ր կետով, օրենքո՞վ է, անօրինակա՞ն է։ Փաստերի ստուգման հարթա՛կ, գնացեք, հարցրեք՝ որտեղի՞ց էդ գումարները»,- Մարտունիում, լրագրողների հետ զրույցում, ասել է Բագրատ Սրբազանը։ «Եթե բյուջեից է, քեզ ո՞վ է թույլ տվել էդքան փող տաս․ ժողովրդի գրպանից է հավաքված բյուջեն, իրենք համաձայն եղե՞լ են, որ տնակին 50 հազար դոլար փող տաս»,- շարունակել է շարժման առաջնորդը։

Դիտեք նաև՝

***

***

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more