|
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. «Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ-ին և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր ընտանիքի բնակության վայրում՝ դանակով առնվազն 27 անգամ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կտրելով վերջինիս կենսական կարևոր օրգան պարանոցը, ինչի արդյունքում վերջինս ապօրինաբար զրկվել է կյանքից: Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն Գ.Գ-ն ճանաչվել է մեղսունակ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը): Գ.Գ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: |
Շենգավիթում որդին դանակի 27 հարված է հասցրել մորը. Նոր մանրամասներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


