▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթ ԲԿ-ի մեզի անալիզ հանձնելու տուալետում փորձել ե՞ք միզել՝ զուտ անալիզի համար, ոչ թե հաճույքի․․․

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շենգավիթ Բժշկական Կենտրոն, ձեր առաջին հարկի մեզի անալիզ հանձնելու տուալետը մտել ե՞ք։ Փորձել ե՞ք հանվել ու ասենք՝ միզել, զուտ անալիզի համար։ Չեմ ասում հաճույքի։

Չեք կարող առանց կափկափելու միզել, վստահեցնում եմ։ Այ էդպիսի սառնամանիք ա՝ մաքսիմում +10+12 աստիճան։ Ցրտից գլխացավ սկսվեց մոտս էդ 3 րոպեում։

Լավ ո՞նց կարելի ա վատառողջ մարդկանց (դե հիվանդանոց ա կակ նի կակ) ուղարկել էդ տուալետ՝ փողոցային ցրտի պայմաններում վարտիքն իջեցնելու ու ցրտից սրթրսթալով միզելու։ Էս ո՞ր թիվն ա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more