▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևիկյանը չէր մեկնել Բաքու․ Ֆերենցվարոշը դուրս մնաց ՉԼ-ից՝ տեղը զիջելով Քարաբաղին

Դիտեք նաև՝

Բաքվում կայացել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ ադրբեջանական «Քարաբաղը» «Թոֆիկ Բահրամով» մարզադաշտում ընդունել է  հունգարական «Ֆերենցվարոշին»։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:2։

«Ֆերենցվարոշի» հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը դուրս էր մնացել խաղի հայտացուցակից։

Հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Ֆերենցվարոշի» հարձակվող Գաբի Կանիխովսկին։ 25-րդ րոպեին «Քարաբաղի» կիսապաշտպան Լեանդրու Անդրադեն հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին, ֆրանսիացի հարձակվող Աբդելա Զուբիրը գերազանց հարվածով առաջ մղեց տանտերերին։

Երկրորդ խաղակեսում «Ֆերենցվարոշը» փոխեց խաղի ընթացքը։ 55-րդ րոպեին Բառնաբաշ Վարգան 11-մետրանոց հաշիվը հավասարեցրեց, իսկ 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ալեքս Տոտը խփեց հաղթական գոլը։

Չնայած պարտությանը՝ «Քարաբաղը» երկու խաղերի ընդհանուր հաշվով հաղթեց՝ 5:4։ Բուդապեշտում կայացած առաջին խաղում ադրբեջանական թիմը հաղթել էր 3:1։

Այսպիսով, «Քարաբաղը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Աղբյուրն՝ այստեղ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more