▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ իշխանության դեմ». Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանը գրում է․ «Սիրելի նախ Հայրենակիցնե՜ր, Գաղափարակիցնե՜ր, Համախոհնե՜ր, Չթուրքե՜ր, Չդավաճաննե՜ր, մի խոսքով ՀԱՅԵ՜Ր....
Խնդրանք, աղաչանք...
Խնդրում եմ գոնե էս նաընտրական շրջանում ընդդիմություն կոչվող դեռ չձևավորված կամ արդեն ձևավորված համակարգը մասնատող նյութեր մի գրեք, կամ մի խոսեք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենց միասնական հանդես չգալը զուտ նախընտրական տեխնիկական խնդիր է, ինչի համար էդ հարցում իրենց մեղադրել պետք չի։ Ուստի խնդրում եմ մենք` ընտրողներս, այսինքն բոլորս, լինենք միասնական...
Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ, ո՞ւմ կընտրեմ կարող եմ հետագայում հրապարակել, կամ ոչ, դա իմ անձնական հարցն ա, ևս մեկ անգամ խնդրում եմ ձեր անձնական բացասական կարծիքները չհրապարակել էս կամ էն անձի, կամ կուսակցության, թե կառուցի մասին...
Կանխավ շնորհակալությամբ խնդրող` աղաչող և պաղատող` Դավիթ Ամալյան»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more