▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գևորգ Գրիգորյանի ջերմ գրկախառնությունը

Դերասաններ Ռոմելա Սարգսյանն ու Գեւորգ Գրիգորյանը, կարծես, չեն խուսափում դրսեւորել իրենց սերը։ Միասին լինելու խոսակցությունները հաստատելուց հետո զույգը հաճախ է կիսվում համատեղ տեսանյութերով՝ հիմնականում հումորային բնույթի։

Այս անգամ դերասանուհին կիսվել է ավելի ռոմանտիկ բովանդակությամբ։ Ինստագրամյան տեսանյութում դերասանները ջերմ գրկախառնված են քաղաքի ֆոնին։ Տեսանյութում երեւում է, որ Գեւորգը կրկին դիմել է ոճային փոփոխության․ դերասանը կտրել է երկար վարսերը։ Սիրահարները նախընտրել են սեւ գույնը, ինչով փոխանցում են ռոքային տրամադրություն։ 

«Շատ սեր բոլորիդ»,-տեսանյութը մակագրել է Ռոմելան։ 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more