▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ նման է ՊՈՒՏՉ-ի իրադրությանն ու բեմադրությանը

Անկախ նրանից, թե ի՞նչ է թաքնված այս խորհրդավոր լռության ետևում, թե ի՞նչ է կատարվում Կրեմլի պարիսպներից անդին, ամեն բան արվում է միայն մեկ նպատակով՝ երկարաձգել արյունաքամ լինող, հոգին տվող կայսրության շունչը: Թեկուզ անձնափոխություններով, հարկ եղած դեպքում նաև զոհաբերություններով, քուդեթայով, ամեն բան կանեն, կմոգոնեն, կբեմադրեն՝ միայն, թե ժամանակ շահեն, թայմ-աուտ վերցնեն, ժողովրդին խափեն, Մայդանը խափանեն, աշխարհի աչքին թոզ փչեն: Շատ նման է ՊՈՒՏՉ-ի իրադրությանն ու բեմադրությանը: Ամեն բան նման է նաև՝ շինծու «ֆորսմաժորային» իրավիճակներում փոփոխությունների հետ հույսեր կապող, մոռացկոտ և դյուրահավատ մարդկանց մոտ: Կրկին ոգևոություն, կրկին ինքնախաբեություն, կրկին ու կրկին ապացույց, որ 100-ամյա չարիքի կայսրությունը դեռ չի ճանաչվել իրական դեմքով... Կապրենք այս մեկը նույնպես, կսպասենք հաջորդ արարին...

Հ.Գ. Բոլշևիկների ամենանենգ, ամենաերկար և ամենահաջողված ներկայացումը՝ ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՆ ԷՐ, չի բացառվում, որ այն փրկելու համար՝ ՊԵՐԵՍՏՐԵԼԿԱ էլ անեն...

 

Արմեն Զատիկյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more