▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ առիթներ ունեմ հիասթափվելու»․ Անահիտ Բախշյան

«Մեկ տարի առաջ ԱԺ նախագահին ասացի՝ ինչո՞ւ ԱԺ անվտանգության հանձնաժողովը փակ լսում չի հրավիրում ու չի պարզում՝ ի՞նչ են արել, էն ժամանակ ԱԱԾ-ում էր գործը, ոչինչ չարեցին։ Հիմա գործը Քննչականում է, ու օրեր առաջ, երբ Քյարամյանն ԱԺ-ում էր, ոչ մի պատգամավոր հարց չտվեց՝ պարո՛ն Քյարամյան, փետրվարից գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել»,- ԱԺ բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։

Հարցին՝ ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է փոխվել ու արդյո՞ք հիասթափված եք նրանից, Բախշյանը նշեց՝ «շատ առիթներ ունեմ հիասթափվելու»։

***

ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության՝ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտելու խոստումներին, ասել է․ «Խոստում տալը, պարզվում է, հեշտ է, բայց իրականացնելը դժվար է, թե անցանկալի է, չգիտեմ։ Որովհետև երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որն ինչ-որ խումբ պատրաստում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ 25 տարի է անցել, բայց Հոկտեմնբերի 27-ը չեն բացահայտում․ ցանկության բացակայություն եմ տեսնում, ինչով է պայմանավորված՝ չեմ կարող ասել։ Չափազանց դժգոհ եմ ու ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանք է»։

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more