▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլի սենսացիոն բացահայտումները


Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին:
«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», - նշել է Ազնավուրը անցած ամառ Ֆրանսիայի Պրովանս շրջանում տված հարցազրույցում:
«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ», - ասել է նա:
Այսպիսի բան միայն Հայաստանում կարող է լինել:
Դեսպանը հրապարակավ ասում է, որ իր քայլերը չի համաձայնեցնում Երևանի հետ:
Չեմ էլ կասկածում, որ աշխարհահռչակ շանսոնիեն ճշմարտությունն է ասում, որովհետև, թերևս, նրա փորձառությունը հուշում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մասով, որոշվում է ոչ թե Երևանում, այլ՝ Մոսկվայում:
Մյուս կողմից, երբեք ընդունելի չեմ համարել, որ անվանի մտավորականը՝ դիվանագիտությունից հեռու, պետք է զբաղեցնի դեսպանի պաշտոնը: Այդ սխալն արել ենք Առաջին հանրապետության տարիներին, կրկնում ենք այսօր: Մենք պատմությունից ոչինչ չենք սովորում:
Ազնավուրի մյուս բացահայտումն այն է, որ Հայաստանի իշխանության վերնախավում կան մարդիկ, ովքեր ընդդիմանում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:
Սա, թերևս, նորություն չէ, բայց բացահայտում է այն իմաստով, որ հնչեցվում է դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձի կողմից: Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բացահայտել այն ներքին տրամադրություններն, որոնք առկա են այս կամ այն երկրի հանդեպ...

 

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more