▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանի պատասխանն իր վրա ցեխ շպրտողներին

​​​​​​​

BlogNews.am- ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ հպարտանում է իր ընկերոջ՝ Արթուր Միրզոյանի խիզախությամբ ու հայրենասիրությամբ, ով, կրակելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան վրա և դատապարտվելով, փորձեց շատերի ուշադրությունը գրավել 1915 թվականի մեծ ողբերգության հանցանքը չընդունող ասկյարի ժխտողական քաղաքականության վրա։

Դերասանի գրառումը հայտնվեց ոչ միայն դրական, այլև բացասական քննարկումների կիզակետում։ Շատերը հիշեցին, որ նա նախորդ տարի նա հանգստացել էր Թուրքիայում։ BlogNews.am-ն այս մասին խոսեց Սարգսի հետ, ով ասաց, որ ինքը չի ցանկանում պատասխանել այս հարցին, քանի որ նախորդ տարի տվել է սպառիչ պատասխան, թե ինչու էր հանգստացել Թուրքիայում։ «Հիմա ես կարիք ու ժամանակ չունեմ, որ նորից անդրադառնամ դրան։ Տա Աստված՝ հեղինակն իմ կեսի չափով պիտանի լինի ոչ թե իր ազգին, այլ գոնե ընտանիքին՝ իր մորը, այդ ժամանակ նա իրավունք կունենա խոսել այդ մասին»,- նշեց դերասանը, ով կարծում է, որ պարզապես փորձում են սևացնել իր անունը։

Հիշեցենք, որ նախորդ տարի Սարգիսը նշել էր, որ հանգստացել է Թուրքիայում, քանի որ երեխաների համար ստեղծված էին հարմարավետ պայմաններ, ինքն ընդամենը ցանկացել է մեկ շաբաթով հանգստանալ, քանի որ երեխաները հետն էին, էական չէր՝ դա կլիներ Թուրքիայում, Վրաստանում, թե այլ տեղ, կարևորը հարմարավետությունն էր։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more