▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ»-ի հայտարարությունն՝ Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու մասին

«Շանթ» հեռուստաընկերությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ են համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

 

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան վիճահարույց գրառումը մասնավորապես նշում էր, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուները պրիմիտիվության մակարդակով նման են: Արմեն Դուլյանը մասնավորապես գրել էր. 

«Բայց ի՜նչ նման ենք... Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է...  Բայց ի՜նչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more