▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն. Արեգա Հովսեփյան

2 ամիս առաջ մեկնարկել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, որը, իրապես, հեղափոխական է լինելու Հայաստանի տնտեսության  համար, այս ծրագիրը հույս է ներշնչել ժողովրդին, որ նրանք կարող են ապրել բարեկեցիկ կյանքով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր ներկայացնելու են ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագիրը:

«Ինչպես այս սրահի նախամուտքում, այնպես էլ բեմի վրա կարող եք տեսնել նկարներ, որոնք ցույց են տալիս մեր անվտանգային համակարգի թշվառ վիճակը: Մենք այս նկարներում տեսնում ենք ավերում և կառուցում: Ավերված տունը Ստեփանակերտում գտնվող իմ մորաքրոջ բնակարանն է: Այսօր այդ տունը չկա, հողին է հավասարացվել, որովհետև ՀՀ-ում թույլ և ՀՀ ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են»,- ներկայացրեց նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն: Հովսեփյանը շեշտեց, որ անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից: Նրա խոսքով՝ մեր սահմանները պետք է լինեն ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման միջոցով: Արեգա Հովսեփյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանի յուրաքանչյուրը մետրը պաշտպանված է լինելու:

***

«ՀՀ իշխանությունները լիովին հրաժարվել են մեր գերիների վերադարձի հարցի օրակարգից»,- Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ «Սամվել Կարապետյանը խոստանում է՝ մենք վերադարձնելու ենք բոլոր գերիներին: Իսկ մենք գիտենք, որ նա ինչ ասում՝ անում է»,- հավելել է Հովսեփյանը:

Դիտեք նաև՝

«Խելացի սահմաններ», հետախուզություն, հարվածային համակարգեր. Սամվել Կարապետյանի կուսակցությունը ներկայացրել է իր անվտանգության ծրագրի շնորհանդեսը։

«Ուժեղ Հայաստանի» ծրագրի հիմնական բաղադրիչները

«Խելացի սահման» համակարգի ներդրում. արհեստական բանականությամբ աշխատող սենսորային ցանցեր, ինչպես նաև ինքնավար հարվածային համակարգեր` ամբողջ սահմանի երկայնքով։

Ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգի ստեղծում՝ ճիշտ ժամանակին սպառնալիքները հայտնաբերելու համար։ Միասնական հրամանատարական և վերահսկողական համակարգի ներդրում, ներառյալ օդային և տեղեկատվական բաղադրիչները։

Բարձր ինքնաբավության ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծում, որը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։

Բազմաշերտ ՀՕՊ համակարգի մշակում՝ անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և այլնի լայն կիրառմամբ։

Բարձրակարգ և պրոֆեսիոնալ սահմանապահների պատրաստում, որոնք կարող են լուծել խնդիրներ ամենաբարդ իրավիճակներում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more