«Նիկոլ Փաշինյանի ասած «խաղաղությունը» խաղաղության հետ կապ չունի ու չի բխում ՀՀ շահերից»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Կրակոցների բացակայությունը խաղաղություն չէ, առանց երաշխիքների խաղաղությունը խաղաղություն չէ, հերթական թակարդն է, որի մեջ Հեյդարի որդին ու Նիկոլը կրկին ուզում են գցել հայ ժողովրդին»,- ասել է Միքայելյանը։
«Սամվել Կարապետյանը միակն է, ով Հայաստանի անվտանգության համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ»,- հավելել է նա։


