▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքը

Հայ էստրադային երգիչ, սիրված հանդիսավար Սամվել Գրիգորյանի ընտանիքում ապրիլի 4-ին երջանիկ իրադարձություն էր։ Պատերազմի պատճառով, իսկ հետո Արցախի հայաթափման ծանր օրերին երեք անգամ հետաձգված՝ միակ որդու՝ Նարեկի պսակադրությունը վերջապես կայացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Դվին ռեստորանային համալիրում էլ տեղի է ունեցել  հարսանեկան շքեղ արարողությունը՝ նորաստեղծ ընտանիքի հարազատների, հայկական շոուբիզնեսի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Հարսանիքին ներկա էր նաև գեներալ Հայկազ Բաղմանյանը, բժիշկներ, բիզնեսոլորտի և քաղաքական դաշտից նախկին դեմքեր։

Ի դեպ, նորապսակները՝ Նարեկ Գրիգորյանն ու Օլյա Օխանյանը, իրենց պսակադրության նվերներ-գումարները բարեգործական նպատակով փոխանցել են տարահանված արցախցի ընտանիքներին՝ որպես օգնություն։

Նշենք, որ հարսանիքի քավորը մոսկվայաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more