▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։

Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 տասնյակ աջակիցներ երեկ բողոքի ակցիա էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով լուծել վտարանդի արցախցիների սոցիալական խնդիրները, բողոքում էին, թե ԱՀ քաղաքական ղեկավարությունը չի զբաղվում այդ խնդիրներով, պետք է մի կառույց ձեւավորել՝ Բաբայանին նշանակել ղեկավար, որ այդ խնդիրները լուծվեն, օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ոչ թե 3-ական միլիոն տրամադրեն, այլ Բաբայանի ծրագրով՝ 7 մլն։ Մինչդեռ այս հարցերի հասցեատերը ոչ թե Արցախի ներկայացուցչությունն է, այլ՝ ՀՀ կառավարությունը, որը մերժեց ԱՀ իշխանությունների՝ 1 շնչին 5 մլն դրամ տալու նախագիծը։

Իսկ զավեշտն այն էր, որ Բաբայանի կողմնակիցներն Արցախի քաղաքական վերնախավին սպառնում էին ջրի երես հանել թալանը, պահանջում էին, որ Արցախի ներդրումային հիմնադրամի մասով քննիչ հանձնաժողով ստեղծվի: Հիշենք, որ բլոկադայի ժամանակ հենց Բաբայանի կուսակիցներն են ԱԺ-ում տապալել ընդդիմության նույն նախաձեռնությունը։ Իրականում, Բաբայանը փորձում է արցախցիներից ձեւավորել ՀԿ՝ անիմաստ դարձնելով Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, սակայն դա չի ստացվում․ երեկվա հավաքը սակավամարդ էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more