|
«Հայաստան ներկրվող շուրջ 300 000 տոնա ցորենի մեծ մասը մեր ընկերություն է ներկրում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ 1000 տոննայի համար, եթե վստահ չլինենք, որ անվտանգ է հասնելու մեր սպառողին, մենք ռիսկի կգնայի՞նք, չէ՞ որ ապրանքանիշի անուն գոյություն ունի, բայց եթե կա նման հնարավորություն, ինչու չօգտվել»,-«Այսօր.ամ»-ի հետ զրույցում հայտնել է «Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը, ում ընկերությունն էլ հենց ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն է ներկրում Ադրբեջանի տարածքով։ «Այն կապարակնիքը, որ ցորենի վագոնների վրա դրվել է ՌԴ-ում, բացվել է ՀՀ-ում։ Իհարկե, ես համոզված եմ, բայց 100 տոկոսով վստահ լինելու համար, որ ներկրված ցորենը անվտանգ է, ընդամենը պետք է առավելագույնը 10 օր սպասել Սննդամթերքի անվտանգության տեսչության պատասխանին»,- ասել է նա: Նշենք, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ՝ կեսից ավելի մասնաբաժին ունի։ Դիտեք նաև՝
|
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


