Վերջապես «Հրապարակին» հաջողվել է գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Աժ սենյակը: Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է` ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է` գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում, և «Թեհրան-43» ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ` հնարավոր է գտնել այն տանող ուղին: Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ` Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարևանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է Աժ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,-զարմացած հարցրել են Աժ պատասխանատուները: Ի դեպ, նրանք նաև տեղեկացրել են, որ կից` Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա, այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին` Տարոնի աներձագին:
Սամվել Ալեքսանյանը փորձել է պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ իր սենյակը, բայց չի գտել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


