▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահրամանյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների դիվանագետների հետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին ամիսներին ոչ միայն ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր ուժերի, անհատների հետ, այլև ակտիվ շփումներ կան Հայաստանում ներկայացված տարբեր երկրների դիվանագետների հետ։ Շահրամանյանը մի քանի դեսպանի հետ է վերջերս հանդիպել, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանների։ Իսկ քննարկման օրակարգի գլխավոր հարցը, ըստ մեր աղբյուրների, արցախցիների՝ Արցախ վերադարձի խնդիրն է։
Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more