|
ԴՕԿ կուսակցությունից Անույշ Խուդավերդյանը և Վարդան Ղուկասյանի մի խումբ աջակիցներ հավաքվել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ նամակ փոխանցելու դեսպան Քրիստինա Քվինին: Հիշեցնենք՝ կուսակցության լրատվականը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ «Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան՝ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը»,- նշված էր տեքստում: «Վարդան Ղուկասյանը հատուկ բնակություն ունեցող քաղաքացի է ԱՄՆ-ում: Ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել պարոն Ղուկասյանի հետ, որտե՞ղ է գտնվում: Մենք նամակ հանձնեցինք, չգիտենք՝ երբ կպատասխանեն: Լինելուն պես՝ կհրապարակենք.... Գյումրու ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ այս ամենը: Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում՝ Սերժ-ռոբական կլանի ձեռքով կազմակերպված, քանի որ նրանց ձեռքերը հասնում են ցանկացած երկիր»,- լրագրողի հետ զրույցում ասել է Անույշ Խուդավերդյանը: |
«Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում». Անույշ Խուդավերդյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


