▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է». Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողով բանակից ազատվելու, կամ ծառայության տևողությունը կրճատելու քննարկվող կարգավորումը երբևիցե լսածս ամենազազրելի բաներից մեկն է։ Հազարապատիկ ավելի զազրելի, քան կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան։ Եթե այս օրինագիծն ընդունվում է, ապա մենք` որպես պետություն, պաշտոնապես ասում ենք, որ մեր երկրում մահվան առաջ մարդիկ այլևս հավասար չեն։ Այնպես չէր, որ առաջ էլ առանձնապես հավասար էին, բայց սա վերջնական լեգիտիմացումն է կործանարար այդ անհավասարության։ Սա նվաստացուցիչ, մարդկային արժանապատվություն ոչնչացնող վերաբերմունք է։ Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է, որ է»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more