▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագիր է»․ Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԴԻՄԱԿՈՎ
Սա «խաղաղություն» չէ՝ սա Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագիր է։ Երբ վառելիք ներմուծող երկիրը միացնում է իր էներգետիկ համակարգը վառելիք արտահանող երկրին, առաջինը դառնում է երկրորդի տնտեսական կցորդը, ապա քաղաքական հաճախորդը, իսկ հետո վերջնականապես կլանվում է՝ առանց մի կրակոցի։ Սա է Փաշինյանի «խաղաղության պլանը», որը նա ներկայացնում է իբրև նախընտրական ծրագիր։ Հիշեցում՝ Հայաստանն ուներ ու դեռևս ունի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից սեփական էներգետիկան հզորացնելու առաջարկներ՝ ջրամբարներից ու ՀԷԿ-երից մինչև մոդուլային ատոմակայան, բացի դա կա Իրանից նավթ ու գազ ներկրելու գործող այլընտրանքը»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more