▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովայի պատասխանը Տաթև Հովակիմյանի`տրանսպորտի թանկացումներին կողմ արտահայտվելուն

Դերասանուհի, Երեւանի ավագանու անդամ Տաթեւ Հովակիմյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել ու նշել, որ ինքը նույնպես կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացմանը եւ ներկայացրել է իր փաստարկները:

«Իմ ընտանիքն էլ շատ դժվար է համակերպվում փոփոխություններին՝ այո… Բայց ես գիտեմ, թե ինչքան բան է արվում ամեն օր՝ տրասպորտային համակարգն ավելի լավը դարձնելու համար եւ, այո, պատրաստ եմ վճարել: Նախկինում դեմ եմ եղել գազելների համար վճարել 150 դրամ, բայց երբ հիմա համակարգը լավագույնը դարձնելու համար ներդրվում են ահռելի միջոցներ, ինչի՞ն դեմ գնամ»,- նշել է նա:

Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններով հակադարձել են Հովակիմյանին ու նշել բոլոր այն խնդիրները, որոնց ամեն օր առնչվում են:
Մեկնաբանություն է գրել նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը նույնպես համաձայն չէ Հովակիմյանի հետ:

«Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ եւ ոչ ավելի: Եթե, իրենց ասելով, դա չի հոգում բարեփոխված տրանսպորտային միջոցների ծախսերը, թող քաղաքապետի եւ իրեն ենթակա մարմինների աշխատավարձից կրճատեն ու ներդրում անեն տրանսպորտի կարգավորման համար: Ինչ վերաբերում Telcell սարքերին, ապա դրանք նորմալ չեն գործում, նաեւ նման վճարման եղանակը նախատեսված չէ ճխտված ավտոբուսների համար: Ամեն ինչ մաքսիմալ անհարմար է դարձել: Ասում եմ՝ որպես քաղաքացի, ով շաբաթական 3-4 անգամ օգտվում է տրանսպորտից»,- նշել է Ռոզի  Ավետիսովան:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more